«Խաղաղության համաձայնագրի տեքստի 80-90 տոկոսը, արտգործնախարարի՝ ինձ տրամադրած տեղեկություններով, արդեն համաձայնեցված է»,- Բաքվի վերահսկողությանն անցած Շուշիում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Նա հավելել է, որ Հայաստանին ստիպել են տեքստից հեռացնել Արցախի վերաբերյալ դիրքորոշումն ու տերմինաբանությունը, ինչը ճանապարհ բացեց կարգավորման գործընթացի հետագա զարգացման համար։ Միևնույն ժամանակ, ըստ Ալիևի, «երկու հարց բաց է մնում»։                
 

Հայ­րե­նիք էր ներ­գաղ­թել այն հույ­սով, որ ստեղ­ծա­գոր­ծե­լու հա­մար նպաս­տա­վոր պայ­ման­ներ են ստեղծ­վել, ա­վա՜ղ...

Հայ­րե­նիք էր ներ­գաղ­թել այն հույ­սով, որ ստեղ­ծա­գոր­ծե­լու հա­մար նպաս­տա­վոր պայ­ման­ներ են ստեղծ­վել, ա­վա՜ղ...
06.11.2020 | 09:37

Ցան­կա­լի, բայց այդ­պես էլ չկա­յա­ցած հան­դի­պում­նե­րը եր­բեմն ա­վե­լի քան ափ­սո­սան­քով եմ հի­շում. մա­նա­վանդ որ ոչ իմ կա­մոք. ԱԲ­ՐԱ­ՀԱՄ Ա­ԼԻ­ՔԵԱ­ՆԻՆ այդ­պես էլ չհան­դի­պե­ցի, և ա­վաղ։ Քսան տար­վա տար­բե­րու­թյամբ եր­կու ան­հա­ջող հե­ռա­խո­սա­զանգ-փորձ։ Ա­ռա­ջի­նը՝ Մոսկ­վա­յից. ին­քը դա­սա­վան­դում էր Մ. Գոր­կու ան­վան հա­մաշ­խար­հա­յին գրա­կա­նու­թյան ինս­տի­տու­տում, ես, գրող­նե­րի միու­թյան ե­րաշ­խա­վո­րու­թյամբ, փոր­ձում էի ըն­դուն­վել: Դպ­րո­ցը նոր էի ա­վար­տել, Մոսկ­վա հաս­նե­լուն պես զան­գա­հա­րե­ցի, ափ­սո­սանք հայտ­նեց, որ վա­տա­ռողջ է, չհան­դի­պե­ցինք։ Երկ­րորդ ան­գամ (2000 թ.) Բեյ­րու­թից զան­գա­հա­րե­ցի, ին­քը տա­րի­ներ ա­ռաջ Մոսկ­վա­յից տե­ղա­փոխ­վել էր Լի­բա­նան (Բիք­վա­յա), նո­րից ան­հա­ջո­ղու­թյուն, դար­ձյալ վա­տա­ռողջ էր, բայց ինձ հի­շեց, բա­վա­կա­նին տե­ղե­կաց­ված էր. «Կը կար­դամ հրա­պա­րա­կում­ներդ, քեզ մա­տաղ, խան­դա­վառ եմ քեզ­մով, կը ոգևո­րես զիս, շատ ալ ե­ռան­դուն ես»։ Հուզ­վե­ցի Աբ­րա­համ Ա­լի­քեա­նի խոս­քե­րից, ու կար­ծես թե հաշտ­վե­ցի այն մտ­քի «հու­շու­մին», որ ի­րեն այդ­պես էլ չպետք է հան­դի­պեմ, իսկ տա­րի­ներ անց լսե­ցի ի­րա­պես հա­րա­զատ մար­դու, մտա­վո­րա­կա­նի մահ­վան լու­րը։


Ա­լեք­սանդ­րե­թում ծն­ված՝ հայ­րե­նա­դար­ձու­թյան ա­ռա­ջին քա­րա­վան­նե­րի հետ Հայ­րե­նիք էր ներ­գաղ­թել շա­տե­րի պես այն հույ­սով, որ ստեղ­ծա­գոր­ծե­լու հա­մար նպաս­տա­վոր պայ­ման­ներ են ստեղծ­վել, ինք­նադրսևոր­վե­լու հնա­րա­վո­րու­թյուն­ներ, բայց ի­րա­կա­նում պայ­ման­նե­րը ոչ այն­քան խա­բու­սիկ էին, որ­քան անն­պաստ, ա­վե­լին, ար­դեն իսկ հա­մալ­սա­րա­նում ու­սա­նե­լու տա­րի­նե­րին նրանք՝ նո­րա­գաղթ ե­րի­տա­սարդ­նե­րը, անվ­տան­գու­թյան մար­մին­նե­րի չա­փա­զանց ա­չա­ռու հս­կո­ղու­թյան տակ էին՝ իբրև օ­տա­րերկ­րյա «դես­պա­նորդ­ներ», խնդ­րա­հա­րույց էր «հա­վա­քագ­րե­լու» գոր­ծըն­թա­ցը։ Եվ ճիշտ որ, ինչ­պես Ա. Ա­լի­քեանն է գրում իր «Հեգ ի­րի­կուն» (2008) ժո­ղո­վա­ծուի նա­խա­բա­նում. «Հայ­րե­նա­դար­ձու­թեան ա­ռա­ջին եր­կու ու­սում­նա­կան տա­րի­ներս, երբ գրե­թէ ա­մէն յետ­մի­ջօ­րէին, միա­սին հա­մալ­սա­րան բարձ­րա­նա­լու հա­մար Պուշ­կի­նի այ­գիին մէջ, Օ­պե­րա­յին դի­մա­ցը, կը սպա­սէի յե­տա­գա­յին պե­տանվ­տան­գու­թեան գոր­ծա­կալ­նե­րու սադ­րանք­նե­րուն զոհ մտե­րի­միս՝ բա­նաս­տեղծ Անդ­րա­նիկ Թեր­զեա­նին, որ հան­րա­կառ­քով կու գար Նոր­քի Ա­րե­շէն... հի­մա ալ կար­ծես իմ վա­ղա­մե­ռիկ բա­րե­կա­միս սպաս­ման մէջ եմ...»:
Ակն­հայտ է, որ պե­տանվ­տան­գու­թյան մար­մին­նե­րի հետ «չհա­մա­գոր­ծակ­ցե­լու» հա­մա­ձայ­նու­թյունն էր պատ­ճա­ռը Անդ­րա­նիկ Թեր­զեա­նի մահ­վան՝ ի­րա­կա­նում «դժ­բախտ պա­տա­հա­րի»՝ վրաեր­թի։ Նույն ճա­կա­տագ­րին ար­ժա­նա­ցավ նաև ե­րի­տա­սարդ գե­ղան­կա­րիչ Պետ­րոս Կոն­դու­րա­ջեա­նը, ո­րը անզ­գու­շո­րեն «նետ­վել» էր Երևան հյու­րա­նո­ցի իր սե­նյա­կի պա­տու­հա­նից։ Այս ա­մե­նը վատ նա­խան­շան­ներ են թվա­ցել Աբ­րա­համ Ա­լի­քեա­նի հա­մար և ներ­գաղ­թե­լու նրա փա­փա­գին, տա­րի­ներ անց հա­ջոր­դում է Հայ­րե­նի­քից ար­տա­գաղ­թե­լու, գրա­կա­նու­թյան ինս­տի­տու­տում ու­սա­նե­լու և այ­նու­հետև դա­սա­վան­դե­լու ոչ այն­քան սի­րա­հո­ժար, ինք­նահ­նար փա­փա­գը:
Տաս­նա­մյակ­ներ ա­նընդ­մեջ ապ­րե­լով Մոսկ­վա­յում, հա­յաս­տա­նյան, հատ­կա­պես գրա­կան մի­ջա­վայ­րե­րում ոչ այն­քան սի­րա­լիր ըն­դու­նե­լու­թյան ար­ժա­նա­ցած բա­նաս­տեղ­ծը, թարգ­մա­նի­չը, այ­նուա­մե­նայ­նիվ, հրա­պա­րա­կում է բազ­մա­թիվ ժո­ղո­վա­ծու­ներ, թարգ­մա­նա­կան եր­կեր (ար­ձակ, բա­նաս­տեղ­ծու­թյուն­ներ ֆրան­սիա­կան, անգ­լիա­կան դա­սա­կան և ժա­մա­նա­կա­կից գրող­նե­րից) ի վեր­ջո, վերս­տին ար­տա­գաղ­թում է Լի­բա­նան՝ վեր­ջին տա­րի­նե­րը ապ­րե­լով մե­կու­սի։


Աբ­րա­համ Ա­լի­քեա­նի մա­սին հա­ճախ զրու­ցում էի լու­սա­հո­գի բա­րե­կա­միս՝ Մա­նուէլ Քէօ­սեա­նի հետ, որ ինչ­պես ինքն էր ա­սում. «Բա­րե­պա­տե­հու­թիւնն ու­նե­ցած եմ Աբ­րա­հա­մին հետ մտե­րիմ ըլ­լա­լու, տա­կա­ւին 1968-ին Բեյ­րութ հրա­տա­րա­կած եմ իր «Բա­րե­հու­սոյ հրուան­դան» հա­տո­րը, նա­մակ­ներ ալ փո­խա­նա­կած ենք, ինք այն ա­տեն Մոսկ­վա կապ­րեր»։ Ա­կա­մա հի­շում եմ Ջեյմս Ջոյ­սի «Ար­վես­տա­գե­տի դի­ման­կա­րը» պա­տա­նու­թյան հա­սա­կում վե­պի հե­րո­սին՝ ե­րի­տա­սարդ բա­նաս­տեղ­ծին, որն ի­րեն ա­նօգ­տա­կար, միայ­նակ, օ­տա­րաց­ված ու հոգևին լք­ված զգա­լով հայ­րե­նի Դուբ­լի­նում՝ տա­րագր­վում է Եվ­րո­պա, ապ­րում վտա­րան­դու­թյան մեջ… Բա­նաս­տեղ­ծի բա­ցա­ռիկ զգա­ցո­ղու­թյուն, այդ­պես ապ­րեց նաև Աբ­րա­համ Ա­լի­քեա­նը՝ իր ինք­նու­թյու­նը ի գին ա­մեն բա­նի չկորց­նե­լով, ժա­ռանգ­ված Մշո դաշ­տե­ցի Խազ­գեղ­ցի մոր պա­տու­մը՝ սի­րել բա­ռե­րը «տա­րօ­րի­նակ սի­րով մը»:

Ար­թուր ԱՆԴ­ՐԱ­ՆԻ­ԿՅԱՆ

Դիտվել է՝ 1757

Մեկնաբանություններ